Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ հաղթանակը Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղում: Այդ խաղում միակ գոլի հեղինակ էր դարձել բելգիացի Էդեն Ազարը:
«Ոչ ոք չէր կարող խաղալ ավելի լավ, քան իմ թիմն այսօր: Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլ խաղին, այլև՝ ճնշմանը, լարվածությանն ու էմոցիաներին: Ազարն այսօր հիանալի էր, նա մրցակցին պատժեց սխալի համար:
«Վեստ Հեմը» փորձում էր կանգնեցնել Էդենին, բայց նա գոլ խփեց, նաև օգնում էր պաշտպանվելիս»,- նշել է Մոուրինյոն: