
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Համբուրգ»-ի դեմ կայանալիք խաղի մասին:
«Օբամեյանգը վաղը կմիանա ընդհանուր խմբին: Իսկ Ռոյսը լուրջ վնասվածք ունի, սակայն նա կարող է մասնակցել հանդիպմանը: Դժվար թե Նուրի Շահինը հասցնի վերականգնվել «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը: Դուրմը քրտնաջան աշխատանք է կատարում և կարող է մասնակցել երկրորդ թիմի հանդիպմանը»,- հայտարարել է Կլոպը:
Նշենք, որ «Համբուրգ»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, Երևանի ժամանակով 18:30-ին: