Յուրգեն Կլոպը գոհ է ոչ ոքիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղից, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

«Այստեղ կան շատ դրական պահեր: Օրինակ՝ ես չեմ հիշում, թե երբ ենք վերջին անգամ միավոր վաստակել Համբուրգում, թեև այս ոչ ոքին չի կարելի համարել հաղթանակ:

Շատ լավ է նաև այն, որ ոչ ոք չստացավ վնասվածք, այնպես որ, ամեն բան դրական է»,- ասել է Կլոպը:




Լրահոս