Ժաննա Ֆրիսկեն ու Դմիտրի Շեպելյովն ամուսնանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը` Դմիտրի Շեպելյովը, երգչուհուն իր կինը դառնալու պաշտոնական առաջարկ է արել: Հայտնենք, որ նրանք ունեն համատեղ որդի` Պլատոն անունով: Ինչպես հայտնում է StarHit պորտալը, նա արդեն գնել է ամուսնական մատանիները: Ուշագրավ է, որ այս երջանիկ իրադարձությունը պետք է տեղի ունենա նրանց որդու` Պլատոնի ծննդյան նախօրեին. ապրիլի 7-ին Պլատոնը կդառնա 2 տարեկան:

Այս ողջ ընթացքում ընտանիքը ստիպված է եղել շատ ծանր փորձությունների միջով անցնել և չնայած Ժաննայի սարսափելի հիվանդությանը, որը երգչուհին կարողացել է գրեթե հաղթահարել, Շեպելյովը նրան չի լքել:

Հնարավոր է հենց նրա սերն ու հոգատարությունն են ուժ տվել Ժաննային պայքարել ու հաղթող դուրս գալ քաղցկեղի դեմ պայքարում:




Լրահոս