Նաիրիտցիներն ակնկալում են հանդիպում Երվանդ Զախարյանի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 12-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք տեղյակ են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրում չէ, բայց հույս ունեն, որ իրենց կընդունի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքն այլևս գործարանի մամուլի քարտուղարը չէ։

«Ինձ առաջարկվել է այլ հաստիք, որից, ամենայն հավանականությամբ, ես կհրաժարվեմ »,- ասաց նա և հավելեց՝ այդ հաստիքն իր մասնագիտության հետ կապ չունի, և ինքը չի կարող աշխատել մի տեղ, «որտեղից չի հասկանում»։ Նա այսուհետ լրագրողների հարցերին կպատասխանի որպես «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ։

Ամսի 16-ին նախատեսված նստացույցի վերաբերյալ Ա. Հարությունյանն ասաց՝ դեռևս հստակ որոշում չկա, քանի որ եղանակային պայմանները բավարար չեն գիշերը մնալու համար։

«Իսկ նստացույցն իրենից ներկայացնում է նաև գիշերները մնալ։ Մենք կսպասենք եղանակային պայմանների բարելավմանը»,-հավելեց Անուշ Հարությունյանը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։




Լրահոս