3 նռնակ, 5 պայթուցիչ և 117 փամփուշտ՝ Միչուրինի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Միչուրինի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց` մետաղյա ցանկապատի տակ, զինամթերք է թողնում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 59 փամփուշտ, «Ֆ-1» տիպի` 2, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն




Լրահոս