Քանի պատգամավոր և ավագանու անդամ է պաշտոնապես դուրս եկել ԲՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից պաշտոնապես դուրս է եկել 3 պատգամավոր, ևս 3 անդամ` Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից: Համացանցի իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

«Որոշ լրատվամիջոցների կողմից անհարկի շահարկումներից խուսափելու համար պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից պաշտոնապես դուրս է եկել 3 պատգամավոր, ևս 3 անդամ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից: Լրատվամիջոցներն կոչ եմ անում հետևել իմ կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկություններին», -գրել է նա:

Նշենք, որ դուրս եկած երեք պատգամավորները մեծամասնական կարգով ընտրված Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանն ու Մուշեղ Պետոյանն են: Ազգային ժողովի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` ԲՀԿ-ից դուրս գալու մասին մյուս հայտարարածները դեռևս շարունակում են խմբակցության անդամ հանդիսանալ:

Հավելենք, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, բացի Վարդան Օսկանյանից, չեն կարող դուրս գալ խմբակցությունից, քանի որ այդ դեպքում կզրկվեին մանդատից:




Լրահոս