«Պուտինին հանգստի կուղարկեն, իսկ Լավրովին կփոխարինեն Իվանովով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանին ղեկավարության օղակում գլոբալ կադրային փոփոխություններ են սպասվում: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կփոխարինեն Սերգեյ Իվանովով, իսկ Վլադիմիր Պուտինին հանգստի կուղարկեն: Նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես ելել Ռուսաստանի նախագահի նախկին օգնական, Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովն իր միկրոբլոգում. փոխանցում է «24» հեռուստաալիքը:

«Արյան ու փողի» կուսակցությունը ծանր կորուստներ է կրել ու նահանջում է ողջ ռազմաճակատի երկայնքով «մեծ արյան» կուսակցության ճնշման տակ»,- գրել է Իլարիոնովը՝ հավելելով, որ այդ իրադարձությունները կանվանեն «գեներալների դավադրություն»:

Պուտինի նախկին խորհրդականը նաև ուշադրություն է դարձրել նրա անհետացման վրա:




Լրահոս