Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զուգընկերուհի 32-ամյա նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևան որդի է ունեցել. գրում է շվեցարական Blick թերթը:
Ծննդաբերությունն անցել է Սուրբ Աննայի կլինիկայում, որը տեղակայված է Տիչինո շվեցարական նահանգում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Կաբաևան Շվեյցարիա է ժամանել մի քանի շաբաթ առաջ: Ավելի ուշ նրա մոտ է մեկնել նաև անձամբ Վ. Պուտինը: Զույգի համար հյուրանոցներից մեկում երկու համար է պատվիրվել, որոնցից մեկը հանձնվել է անվտանգության աշխատակիցներին:
Ներկայում Կաբաևան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Թերթը նշել է, որ չի կարող պաշտոնապես հաստատել նշված տեղեկությունը: