
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մազիչ Լուի վան Գալը մեկնաբանել է կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին անգլիական ակումբի երկրորդ թիմ ուղարկելու որոշումը:
«Շատ թերթերում եմ կարդացել, որ իմ արարքը դիտարկվել է որպես վիրավորանք Ֆալկաոյի հասցեին: Ես այդպես չեմ կարծում, քանի որ դա պրոֆեսիոնալ մոտեցում է մարզչական անձնակազմի ու ակումբի նկատմամբ: Միայն Ֆալկաոն չէ, որ հայտնվել է այնտեղ», – նշել է նա: