Մյանմարի ափերին ուղևորատար լաստանավի կործանման հետևանքով զոհվել է շուրջ 50 մարդ. փոխանցում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալների համաձայն՝ վթարի պատճառ են դարձել վատ եղանակային պայմանները. ծովում փոթորիկ է գրանցվել:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ նավը գերբեռնված է եղել: Դրանում ավելի քան 200 մարդ է եղել:
Վթարի վայրում փրկարարական օպերացիան շարունակվում է: Փրկարարները կարծում են, որ ողջ մնացածների գտնելու շանսեր դեռ կան: