«Սևոլ» լաստանավի նավապետին մահապատիժ է սպառնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրական կողմը պահանջել է մահապատժի ենթարկել հարավկորեական «Սևոլ» լաստանավի նավապետին. տեղեկացնում է Yonhap գործակալությունը:

Ջրասուզված նավի անձնակազմի երեք անդամի համար պահանջվել է ցմահ ազատազրկում, ևս 11 անդամի՝ ազատազրկում 15-30 տարով:

«Սևոլ» լաստանավը կործանվել է այս տարվա ապրիլի 16-ին: Նավի վրա է եղել 476 ուղևոր և անձնակազմի անդամ:

3571760

Վթարի պատճառով զոհվել է 304 մարդ, ևս մի քանի մարդ դեռևս համարվում է անհետ կորած: Ողբերգությունից մի քանի ամիս անց նավապետին և անձնակազմի մի քանի անդամի սպանության մեղադրանք է ներկայացվել: Քննության վարկածի համաձայն՝ ուղևորների տարհանումը կազմակերպելու փոխարեն՝ մեղադրյալները կարգադրել են նրանց դուրս չգալ նավախցերից, իսկ իրենք լքել են կործանվող նավը:




Լրահոս