Հրդեհ` ճապոնական լաստանավում. շուրջ 100 ուղևոր տարհանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

94 մարդ տարհանվել է ճապոնական լաստանավից այն բանից հետո, ինչ դրա վրա հրդեհ է սկսվել:

Տագնապի ազդանշանը տրվել է տեղի ժամանակով ժամը 6-ին. այդ ժամանակ լաստանավն արդեն Տոկիոյի նավահանգստից 31 մղոն հեռացած է եղել:

Խորտակվող նավ են ուղարկվել ափային անվտանգության կատերներ: Տուժածների մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել:

Սակայն նավի անձնակազմից  մեկ մարդ անհետ կորած է համարվում:

Լաստանավը Տոկիոյից Տոմակոմայ է ընթանալիս եղել:




Լրահոս