Եվրանեսթը մերժեց Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում քվեարկության դրվեց «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի նախագիծը:

Քննարկումների ընթացքում զեկույցի մեջ մի շարք փոփոխությունների առաջարկ էր եղել, որոնք էլ  դրվեցին քվեարկության: Մինչ քվեարկությունը Մհեր Շահգելդյանն իր դիրքորոշումը ներկայացրեց հատկապես 11-րդ փոփոխության մասին և հայտարարեց, որ իրենք դեմ են դրան: Այդ փոփոխությունն առաջարկել էր Ադրբեջանի պատվիրակը: Նա նշեց.  «11-րդ լրացումն ընդունելի չէ, այլ դաշտից է, չի համապատասխանում տվյալ զեկույցի հետ: Մենք այս լրացմանը դեմ ենք: Այն վերաբերում է օկուպացիային և ԼՂՀ խնդրին: Մենք դեմ ենք»:

Քվեարկության ժամանակ գրեթե բոլորը դեմ արտահայտվեցին (միայն 2 ձեռնպահ եղավ) ադրբեջանցիների այդ առաջարկին, և այն չընդունվեց:




Լրահոս