
Ռուսաստանում հայտնաբերվել է 2 տարի առաջ կորած մարդու դի: Պարզվել է, որ հանցագործը սպանելով
հարեւանին, դիակը թաքցրել է հենց սպանվածի մեքենայում եւ անմիջապես այն վաճառել ինչ–որ մեկին` ծիծաղելի գումարով: Մեքենայի նոր տերը նկատելով, որ մեքենան ինչ–ինչ խնդիրներ ունի այն անմիջապես վերավաճառել էր մեկ ուրիշի, նա էլ` ուրիշի, եւ այսպես շարունակ: Եվ այդ մարդկանցից ոչ մեկը մինչեւ մեքենան գնելը հարկ չի համարել բացել բեռնախցիկը: Ավտոմեքենայի վերջին տերն էլ, երբ հայտնաբերել էր սարսափելի բեռը, դիակը գցել էր ճանապարհին կից ձորակը, իսկ ավտոմեքենան, մասերի բաժանելով, վաճառել: