«Վստրեչի ապերը» խոսում է Մհեր Սեդրակյանի հետ հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, որոշ թաղային հեղինակություններ վերանայել են իրենց հարաբերությունները ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ՝Թոխմախի Մհերի հետ, ում անունը այս օրերին կապում էին Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:
Նկատենք, որ մամուլում հայտնված այդ տեղեկությունների համատեքստում խոսք էր գնացել նաեւ այն մասին, թե հայտնի հեղինակություն` Վստրեչի Ապերը, նույն ինքը Արամ Վարդանյանը սառեցրել է իր երբեմնի ջերմ կապերը վերջինիս հետ: Ինչից էլ իբրեւ Թոխմախի Մհերը խիստ սրտնեղել է և անգամ սպառնացել, որ եթե հանկարծ վերջինս փորձի իր դեմ դուրս գալ, նրա հետ կպատահի Երրոդմասցի Լյովիկի պատմությունը:

Թե ինչքանո՞վ կարող էին այս խոսակցությունները որեւէ կապ ունենալ իրականության հետ եւ թե արդյո՞ք կա լարվածության որեւէ երանգ ԱԺ պատգամավոր-հայտնի հեղինակություն հարաբերություններում, Fnews-.am-ը փորձեց ստանալ Արամ Վարդանյանի `Վստրեչի Ապերի մեկնաբանությունը, ով սկզբում չցանկացավ պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին, սակայն համառ պնդումներից հետո, վերջինս շատ հստակ պատասխանեց, որ այն ինչի մասին խոսում ու գրում են ուղղակի անհեթեթություն ու ապատեղեկատվություն է. «Մհեր Սեդրակյանը իմ ավագ ընկերն է ու լավ բարեկամը, այնպես որ, ոչ ոք  եւ ոչ մի բան չի կարող ստվեր գցել մեր ընկերական ու բարեկամական հարաբերությունների վրա: Ինչ-որ բան գրելուց ու խոսելուց առաջ մի քիչ մտածել է պետք» :

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս