«Ռեալ»-ից հեռանալուց հետո Ռոնալդուն կարիերան կշարունակի MLS-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալուց հետո հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է  իր կարիերան շարունակել MLS-ում: Դա կարող է տեղի կունենալ 2018 թվականի ամռանը, երբ ավարտվի «արքայական ակումբ»-ի հետ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին: Իսպանական ակումբում հանդես գալու ժամանակահատվածում նա երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, Պրիմերայի և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձել, նվաճել Իսպանիայի սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը:




Լրահոս