Երթուղայինից ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսում 1974 թ. ծնված Կարինե Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր և 24.800 դրամ:

Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս