ՃՈ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանում և Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա. 55 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր է անցկացվել նաև Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 19 ավտոմեքենաներ, որոնց վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:




Լրահոս