
Մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել և վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 37 տ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել վերելակի հորանից: