
Իտալացի պաշտպան Դավիդե Սանտոնի գործակալ Ռենցո Կոնտրտոն հայտնել է, որ «Ինտերը» որոշել է «Նյուքասլից» գնել նրա հաճախորդի տրանսֆերը։ «Խոսքը «Ինտերի» կողմից ամբողջ տրանսֆերի գնման մասին է։ Միլան վերադարձը կատարյալ ստացվեց, և մենք գոհ ենք։ Ափսոս միայն, որ նրա հաջող խաղը չի զուգակցվում թիմի դրական արդյունքների հետ։
Սանտոնը հարյուր հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, աշխարհի ուժեղագույն առաջնությունում։ Այն, որ Անգլիայում նա աճել է, դրա սպասելի հետևանքն է։ Բացի այդ, նա դեռ շարունակելու է զարգանալ», – ասել է իտալացին։