
Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է իր հեռացման մասին լուրերին:
«Հեռացմանս վերաբերյալ լուրերը հասկանալի են, քանի որ թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա ես միշտ պայքարում եմ մինչև վերջ: Կարևորն այն է, որ ֆուտբոլիստները խաղում են, միասնական են և ընտելացել են իմ պահանջներին: Կարելի է ասել, որ ես արդեն հարմարվել եմ այդպիսի լուրերի առկայությանը»,- նշել է Մինասյանը: