Եթե դուք չզբաղվեք ճգնաժամով, ճգնաժամը կզբաղվի ձեզանով. Լևոն Զուրաբյանը` Գալուստ Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե  հրապարակվել են տնտեսության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալները, իսկ թվերն էլ աղետալի են:

Նրա խոսքով, ԱԺ-ն պետք է օրակարգը մի կողմ դնի ու տնտեսության անկման հարցն ու ճգնաժամային կառավարում ձևավորելու հարց քննարկի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե ոչ ոք չի կարող ԱԺ-ին պարտադրել որևէ բան անել:

«Եթե դուք չզբաղվեք ճգնաժամով, ճգնաժամը կզբաղվի ձեզանով»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը: Գալուստ Սահակյանը Զուրաբյանին մեղադրեց ժողովրդին ապակողմնորոշելու մեջ: Ըստ նրա՝ պատգամավորը պոպուլիստական մտքեր է արտահայտում:




Լրահոս