44-ամյա տղամարդուն վերջին անգամ տեսել են ընկերները. ի՞նչն էր դրդել նրան ինքնասպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքում: 44-ամյա Արթուր Թովմասյանին ընկերները հայտնաբերել են ծառից կախված վիճակում:

Armlur.am-ի հետ զրույցում Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը հայտնեց, որ որպես ինքնասպանության դրդապատճառ այս պահին որևէ վարկած առաջ չի քաշվում: Թովմասյանների ընտանիքը սոցիալապես ապահովված էր, անձնական խնդիրներ էլ, կարծես, այդ ընտանիքում չկային. «Վերջին անգամ նրան ընկերներն են տեսել, ում հետ դաշտում աշխատում էր: Ասել է` գնամ, մի երկու ժամվա գործ ունեմ անելու, անեմ, հետ գնամ տուն: Ու հետո այդպիսի բան է արել: Սոցիալական որևէ խնդիր չէր կարող ունենալ: Մեր գյուղն այնպիսին է, որ աշխատող մարդը կարող է գոյատևել, հացի գումար վաստակել: Չքավորներ մեր գյուղում չկան: Նա էլ աշխատող մարդ էր: Ընտանիքում էլ նորմալ էր ամեն բան, եթե լուրջ խնդիրներ լինեին, ես միանշանակ կիմանայի»:

Համայնքապետ Աշոտ Գալստյանը հայտնեց նաև, որ ինքնասպան եղած տղամարդը երկու երեխա ունի, որոնցից մեկը դպրոցական է, մյուսը` տարիներ առաջ է ավարտել ուսումը:

Տեղեկացնենք, որ տղամարդու դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս