Կանխել են հերթական ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` սեպտեմբերի 12-ին, Ճանապարհային Ոստիկանության հերթապահ ծառայությունից ներքին կապով տեղեկացրել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատկիցներին, որ միջին տարիքի մի տղամարդ, ինքնապանության նպատակով փորձում է Կիևյան կամուրջից ցած նետվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանը, տեսուչ Ալեքսան Ալեքսանյանը և Ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության ոստիկաններ` Հակոբ Բուլղադարյանի և Նվեր Գևորգյանի հետ կարողացել են կանխել այդ տղամարդու կողմից ինքնասպանութուն կատարելու քայլը:  Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ քաղաքացին Եղբայրության 22 շենքի բնակիչ 59-ամյա Լ. Աղաջանյանն է, ով ունի 2 երեխա և 2 թոռ: Ոստիկանները նրան տեղափոխել են Մաշտոցի Ոստիկանության բաժին, որտեղ հետաքննություն է սկսվել փաստի առթիվ: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում Լ. Աղաջանյանը ասել է. “Ո՞ւմ եմ պետք ես այս կյանքում, դրա համար էլ ուզում էի ինքնասպան լինել”: 




Լրահոս