Եվրագոտու յուրաքանչյուր 10-րդ բնակիչ գործազուրկ կմնա. The Financial Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրագոտու յուրաքանչյուր 10-րդ բնակիչը գործազուրկ կմնա անգամ այն դեպքում, եթե Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿՄ)՝ պետական պարտատոմսերի գնման ծրագիրը հաջողվի. գրում է The Financial Times-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրոպական կենտրոնական բանկը սկսել է, այսպես կոչված, քանակական մեղմման ծրագիրը, որը կշարունակվի մինչ 2016թ. սեպտեմբեր ամիսը, ԵԿԲ ամեն ամիս 60 միլիարդ եվրոյի պետական պարտատոմսեր կգնի, ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 1.1 տրիլիոն եվրո:

Ինչպես հիշեցնում է բրիտանական թերթը, գործազրկության մակարդակը եվրագոտում կմնա  11,2%-ի մակարդակում: Տնտեսագետներից քչերն են համարում, որ աճը կհասնի այն մակարդակին, որը կբավականացնի ընկերությունների կողմից նոր աշխատողների աշխատանքի ընդունելուն. ասվում է հոդվածում:




Լրահոս