Ժաննա Ֆրիսկեի մոտ կարող են բարդություններ առաջանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները հետևում են երգչուհու առողջության մասին լուրերին: Ժաննան պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ և, դատելով ամեն ինչից, մեծ հաջողությամբ է պայքարում: Սակայն բժիշկները չեն բացառում, որ հետագայում կարող են բարդություններ առաջանան:

Ինչպես հայտնում է Super պորտալը, վերջերս երգչուհուն մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել կրիտիկական փոփոխությունների բացակայություն: Չնայած բժիշկները դեռևս մտավախություն ունեն գլխուղեղի հետճառագայթային փոփոխությունների առաջացման վերաբերյալ, որոնք վատագույն դեպքում մահացու ավարտ են ունենում:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրիսկեն անհավանական արդյունքներ է ցույց տվել մահացու հիվանդության դեմ պայքարում:




Լրահոս