Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի գոլազուրկ շրջանը շարունակվում է արդեն 363 օր: Այս ամբողջ ժամանակահատվածում իսպանացի ֆուտբոլիստն ազգային առաջնությունում ոչ մի անգամ չի դարձել ո´չ գոլի, ո´չ էլ գոլային փոխանցման հեղինակ:
Այս վիճակագրությունը վերաբերում է միայն իսպանական պրիմերային: Իսպանիայի գավաթի և չեմպիոնների լիգայի շրջանակներում նա իր ակտիվում ունի 3 գոլ, 2 գոլային փոխանցում: