
Sky Sports-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության վերջին տարիների ամենաարդյունավետ կիսապաշտպաններին:
Առաջին տեղում է հայտնվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: Նա խփել է 31 գոլ և կատարել 34 արդյունավետ փոխանցում:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպաններ Դավիդ Սիլվան և Յայա Տուրեն, Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարը, ինչպես նաեւ «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը: