Արտակ Շաբոյանը պարզաբանում է, թե ինչպես է ձեռք բերել իր բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ Ավան 3 թաղամասում իր նոր բնակարանին:

Նա հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել: «Ես իրավունք եմ ունեցել՝ որպես գիտաշխատող: Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թվից, դոցենտ եմ և´ 15 տարի, և´ ավել դասավանդում են տնտեսագիտական համալսարանում և լիարժեք կարող էի օգտվել սոցիալական ծրագրից, թեև չեմ օգտվել»,- նշեց Ա.Շաբոյանը:

Նշենք, որ նրա բնակարանը գտնվում է երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում և նշվում էր, որ վերջինս չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ:




Լրահոս