Տեսախցիկների, արագաչափերի բիզնեսները մնալո՞ւ են մենաշնորհային. Հեղինե Բիշարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինա Բիշարյանը ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց «բաց երկնքի» քաղաքականության մասին և նշեց, թե լինում են այնպիսի դեպքեր, որ Մոսկվայից Երևան գալու դեպքում տոմսի արժեքն այլ է լինում, Երևանից Մոսկվա գնալու դեպքում` այլ:

«Մենք կարո՞ղ ենք հասնել մի գնային քաղաքականության: Կան բիզնեսի տեսակներ, որոնք մենաշնորհային բիզնեսով են աշխատում, օրինակ, տեսախցիկները: Հիմա հնարավոր է` առաջանան նոր մրցակցություններ, թե այդ բիզնեսը պետք է մնա մենաշնորհով առաջնորդվող: Կամ ես տեսնում եմ, որ կարմիր գծերը կրկին մեկն է տիրապետում: Ի՞նչ եք կարծում` հետագայում մենաշնորհ կմնա, թե չէ», – հետաքրրքվեց նա:

Արտակ Շաբոյանը նախ անդրադարձավ բաց երկնքի քաղաքականության հարցին, և նշեց, թե նույնիսկ դրա ապահովման դեպքում գնային փոփոխություններ լինելու են, որովհետև ամբողջ աշխարհում հայտնի է, որ այդ ոլորտը բարդ է և գնագոյացման վրա տարբեր գործոններ են ազդում:

«Եթե ոլորտներում կա պետական կարգավորում, ապա դա դուրս է մեր տեսադաշտից: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա մեր օրենքով մենաշնորհ ասածը չի արգելում: Մեր հիմնական խնդիրն այն է, որ եթե չարաշահում են, պայքարենք և թույլ չտանք այդպիսի գործողություններ», – նշեց նա:

Անդրադառնալով սննդամթերքի մակնշմանը` նշեց, որ եթե որևէ ընկերություն պատշաճ չի կատարում, ապա կարող է առավելություն ստանալ այլ ընկերությունների հանդեպ:




Լրահոս