Մրցաշարից առաջ Նադալը վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի «Մասթերս» շարքի մրցաշարի մեկնարկից առաջ  Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ վնասվածք է ստացել:

«Վստահ եմ, որ ուրբաթ օրը կորտ եմ դուրս գալու: Բանն այն է, որ հիմա հստակ չեմ կարող ասել՝ որքան լավ վիճակում եմ, բայց լավատես եմ: Այս մրցաշարը կարևոր է ինձ համար, և հուսով եմ, որ առողջությունս թույլ կտա խաղալ մինչև վերջ:

Այժմ դաստակի վնասվածք ունեմ, ինչը սահմանափակում է մարզումներս», – նշել է նա:




Լրահոս