Այսօր ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրն է: Տարանտինոն հանդիսանում է կինոմատոգրաֆում պոստմոդերնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, նա պատմամշակութային պրոցեսի վերարժևորողներից է։ Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով:
Տարանտինոյին համաշխարհային ճանաչում ստացավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմը, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին», ինչպես նաև Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներ լավագույն սցենարի համար։ Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլլին» (երկու մասով 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012)։ Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։
2004 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ էր։ Իսկ 2010 թվականին Տարանտինոն Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի ներկայացուցիչ էր նշանակվել։
Քվենտինը 2004 թվականից Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է։ Նույն թվականին «Ոսկե արմավենու» արժանացավ Մայքլ Մուրի սկանդալային փաստագրական «Ֆարենհայտ 9/11» ֆիլմը, որը արժանացել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի խիստ դատապարտմանը։ Խնդիրը նրանում էր, որ ֆիլմը ներկայացնում էր վերջինիս կապը Սաուդյան Արաբիայի միլիոներների հետ, որոնց թվում է նաև «N1 տերորիստ» Ուսամա բեն Լադենը։
Ժյուրիի որոշման մասին հայտարարությունում Քվենտինը նշել էր, որ չի առաջնորդվել քաղաքական ընկալումներով։ 2010 թվականին Տարանտինոն դարձավ 67-րդ Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Այդ թվականին «Ոսկե առյուծը» բաժին է հասնում Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դստերը՝ Սոֆի Կոպպոլաին «Ինչ-որ տեղ» ֆիլմի համար։ Ֆիլմը պատմում է ամերիկյան կինոաստղի և նրա դստեր հարաբերությունների մասին։ Ինչպես նշեց ժյուրիի նախագահը՝ մրցանակակիրը որոշվել էր միաձայն։