
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եւ հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի եւ հատուկ ուսումնական հաստատություններ: Արտահերթ զեկույցում ներկայացվում են այս այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:
«Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: