Ինչ է տեղի ունեցել մարտի 29-ին. իրադարձությունների խրոնիկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 29-ն է` տարվա 88-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 277 օր։

Պատմության մեջ այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ: Եվ այսպես, 1430 թվականին այս օրը Օսմանյան կայսրությունը գրավեց բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

365-Romaiki Agora_2resized

1831 թվականի մարտի 29-ին բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան կայսրության դեմ:

diyarbekir-tigranakert

1947 թվականի նույն օրը տեղի է ունենում մեկ այլ ապստամբություն: Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:

1213

Իսկ 1967-ին Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը: 2004 թ. մարտի 29-ին Բուլղարիան, Էստոնիան Լատվիան Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան դառնում են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ երկրներ:

sigla_nato_1

2010 թվականի մարտի 29-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարված: Այդ օրը մոսկովյան մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ Կուլտուրի» կայարաններում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի ժամանակ զոհվել է 40 մարդ,  տուժել` 78-ը: Զոհվածների թվում է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ հայազգի 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը։ Իսկ տուժածների թվում եղել են Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ՝ 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը և 55-ամյա Աննա Փորքաշյանը:

Medvedev_at_Lubyanka_metro_station_2

Տարբեր տարիների մարտի 29-ի են ծնվել մի շարք հայտնի մարդիկ: Ըստ պահպանված տեղեկությունների` մարտի 29-ին է ծնվել աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը: Այս օրն է ծնվել ԱՄՆ-ի 10-րդ նախագահ Ջոն Թայլերը, Ֆրանսիսյի 12-րդ վարչապետ Նիքոլա Ժան դը Դյո Սուլթը, Միացյալ թագավորության վարչապետ Էդուարդ Սմիթ-Սթենլին, գերմանացի կին օդաչու Հաննա Րայչը, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր  Ջոզեֆ Հոթոն Թեյլորը, ամերիկացի դերասան Քրիստոֆ Լամբերը և այլք:




Լրահոս