Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 9-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների խրոնիկոնը.

1937՝ ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցնում Չինաստանի Շանհայ քաղաքը

1938՝ «Բյուրեղապակյա գիշերը» նացիստական Գերմանիայում. Այրվում են հրեաների դպրոցներն ու սինագոգները, իչպես նաև՝ նրանց պատկանող խանութները
1953՝ Քամբոջայում ֆրանսիացիներն իշխանությունը հանձնում են երկրի թագավոր Նարոդոմ Սիանուքի կառավարությանը

1968՝ Խորհրդային Միությունն իրականացնում է միջուկային փորձարկում Սեմիպալատինսկ (ներկայիս՝ Ղազախստանի Սեմեյ) քաղաքի մոտ

1972՝ Միացյալ Նահանգներն իրականացնում է միջուկային փորձարկում Նևադա նահանգում

1985՝ Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում դառնում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը

1989՝ սկսեց «սառը պատերազմի» խորհրդանիշ Բեռլինյան պատի քանդումը։

1993՝ բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվում է 1566թ. կառուցված կամուրջը

1994՝ հայտնաբերվում է դարմշթադթիում քիմիական տարրը

2005՝ ինքնասպան ահաբեկիչները Հորդանանի Ամման քաղաքում գրոհում են երեք հյուրանոցների վրա(անգլ.), զոհվում է առնվազն վաթսուն մարդ:




Լրահոս