
Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի` Մոլդովա-Շվեդիա խաղի ժամանակ շվեդների առաջատար Զլատան Իբրահիմովիչը զավեշտալի գոլի հեղինակ է դարձել:
Հանդիպման 46-րդ րոպեին մոլդովացիների դարպասապահ Իլյա Չեբանուն գնդակը խաղի մեջ մտցնելու փորձի ժամանակ ձախողվել է, և Իբրահիմովիչը, օգտվելով առիթից, գնդակը գլխով ուղարկել է մոլդովացիների դարպասը: