
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մերժել է պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ անգլիական թիմի հերթական առաջարկը: «Լիվերպուլ»-ը ֆուտբոլիստին շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ էր առաջարկել:
Այժմ Ստերլինգի աշխատավարձը շաբաթական 100 հազար ֆունտ է կազմում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը: Սպասվում է, որ ամռանը Ստերլինգը կհեռանա «Լիվերպուլ»-ից:
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգն անցկացրել է 28 հանդիպում և խփել 6 գնդակ: