Ստերլինգը մերժել է «Լիվերպուլ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մերժել է պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ անգլիական թիմի հերթական առաջարկը: «Լիվերպուլ»-ը ֆուտբոլիստին շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ էր առաջարկել:

Այժմ Ստերլինգի աշխատավարձը շաբաթական 100 հազար ֆունտ է կազմում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը: Սպասվում է, որ ամռանը Ստերլինգը կհեռանա «Լիվերպուլ»-ից:

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգն անցկացրել է 28 հանդիպում և խփել 6 գնդակ:




Լրահոս