
Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մեծ հաճույքով կգլխավորեր Ֆրանսիայի հավաքականը:
«Կլինեմ անկեղծ և կասեմ, որ մի օր մեծ հաճույքով կդառնայի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Ունեմ նման ամբիցիաներ, սակայն դեռ ժամանակ ունեմ:
Հնարավոր է` մեկ օր գլխավորեմ նաև «Ռեալ»-ը, սակայն ակումբն այժմ հիանալի մարզիչ ունի: Ամեն ինչ դեռ առջևում է, և ես դեռ սովորում եմ», – նշել է Զիդանը: