
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը վստահ է, որ հաղթելու է Մեննի Պակյաոյին: Նա հայտարարել է, որ մտադիր է ուսումնասիրել մրցակցի ուժեղ կողմերն ու հաղթել նրան «նրա իսկ զենքով»:
«Շատ բռնցքամարտիկներ կան, որոնք այս կամ այն հատվածում թերանում են, բայց հաջող կարիերա ունեն: Մտադիր եմ բացահայտել Պակյաոյի ուժեղ կողմերն ու նրան հաղթել իր իսկ զենքով»,- ասել է Մեյվեզերը:
Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում: