Ինքը պատրաստված մարդ է. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը` Շանթ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` Շանթ Հարությունյանը հայ քաղաքացի է, ով կարող է իր կարծիքն ունենալ, իրենք հարգում են Շ. Հարությունյանի կարծիքը: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց Վարուժան Ավետիսյանը` անդրադառնալով Շանթ Հարությունյանի նամակին` ուղղված «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներին, որում վերջինս հորդորում է իշխանափոխության ժամկետները փոխել:

«Մենք բազմիցս ասել ենք, թե ինչու հենց ապրիլի 24-ը, և թե այդ օրն ինչ են անելու»,- ասաց նա: Հարցին` ինչու հենց այս պահին Շանթ Հարությունյանը որոշեց նման նամակով դիմել իրենց, Ավետիսյանը դժվարացավ պատասխանել: «Ինչ իմանամ` այդ մարդն ինչ է մտածել: Ինքը պատրաստված, խելացի, բանիմաց մարդ է: Նա իր կարծիքն ունի, մենք` մերը»,- ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ նամակն իրենց պլանների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող, որևէ ժամկետ չի փոխվելու: «Մենք մեր տեսակետները բազմիցս ներկայացրել ենք: Եթե դրանից հետո տարընկալումներ են մնում, ուրեմն` մարդն այդպիսի համոզմունք ունի, իսկ մարդուն տարհամոզելն անշնորհակալ գործ է»,- եզրափակեց իր խոսքը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:




Լրահոս