Armenian text to speach

10 տարվա ազատազրկում ՝ Թովմա Մաթևոսյանի սպանության համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, այսօր կայացրեց մեղադրական դատավճիռ՝ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու՝ Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության համար ՀՀ Քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելով բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանին և դատապարտելով նրան ազատազրկման 10 տարի ժամկետով:

Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ, պատժի սկիզբը հաշվարկվեց 2012 թվականի մայիսի 25-ից: Դատավոր Աղասի Մկոյանը տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարեց մասնակիորեն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, որը բռնագանձվելու է ամբաստանյալից հօգուտ հանգուցյալի կնոջ՝ որպես կատարված հուղարկավորության ծախս: Քաղաքացիական հայցը մնացած մասով դատարանը թողեց առանց քննության:




Լրահոս