ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ21-ամյա գյումրեցի Թորգոմ Սարուխանյանի մահվան հանգամանքները դեռեւս պարզվում են: Զինվորը փետրվարի 12-ին զոհվել է  Ստեփանակերտի զորամասերից մեկում` հրազենի գործադրումից:Ըստ պաշտոնական վարկածի, հարուցվել է քրեական գործ  քր. օր.-ի 110 հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասնելը: Սակայն Թորգոմի հարազատները չեն ընդունում այդ վարկածը: «Թորգոմը չէր գնա այդ քայլին: Նա խելոք ու խելացի տղա էր:  Կրթված տղեն ինքն իրան կխփե?: 2 օր առաջ մորը զանգել էր? թե օտպուսկ եմ գալիս: Ամեն ինչ նորմալ էր, միշտ խոսում էինք հետը հեռախոսով: Պրոբլեմ ունենար? կսեր: Հնարավոր չէ, որ ինքնասպան եղած եղնի: Եգուց մյուս օրը իմ տղես բդի էրթա  ծառայե: Կթողա?մ, ու?մ համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց   Թորգոմի հարազատներից մեկը:Երիտասարդի մորաքույրն էլ հավելեց. «Անհնար է, որ Թորգոմը ինքնասպան լիներ: Ինքը 15 ամիս ծառայում էր: Ամո?թ է, էս ի?նչ կկատարվի, ո?վ իրա ջահելին հետո կուղարկի ծառայության»:Գումարտակի հրամանատար Աշոտ Մալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց,  որ նախնական վարկածով ինքնասպանություն է, այլ մանրամասներ չգիտի. «Այն մարդիկ, ովքեր Թորգոմ Սարուխանյանին հասցրել են ինքնասպանության, կպատժվեն»: Իսկ ի?նչն է դրդում, որ խաղաղ պայմաններում Հայոց բանակում զինվորները ինքնասպան են լինում, հարցին` գումարտակի հրամանատարը դարձյալ խուսափեց պատասխանել` բացատրելով, թե հոգեբանական ինչպիսի երեւույթ է ինքնասպանությունը. «Ինքնասպանությունը ընդհանրապես բարդ հոգեբանական երեւույթ ա»:ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄԳյումրիի քաղաքապետը որոշել է ընդլայնել իր կալվածքի աշխարհագրությունը: Վարդան Ղուկասյանը Գյումրիում ունի բազմաթիվ սպասարկման օբյեկտներ եւ դրանց թվին եւս մեկը ավելացնելու մոլուցքով դիմում է հակաօրինական միջոցների: Նրան պատկանող հյուրանոցի եւ խանութների մեջտեղում կա «Սինան» ՍՊԸ-ին պատկանող մի անշուք խանութ: Որպեսզի այն հեռացվի տարածքից  եւ այնտեղ կառուցվի մեկ այլ, ավելի շքեղ սպասարկման օբյեկտ, դեռեւս 2008թ. ապրիլ ամսին  աճուրդ- վաճառք է տեղի ունեցել, եւ ՍՊԸ-ի դիմացի 24 քմ տարածքը վաճառվել է ոմն Ռոբերտ Պետրոսյանի: «Նա սակայն դրածո է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարել է փաստաբան Հովհաննես Հարությունյանը,- բոլորն ասում են, որ էս հյուրանոցը Վարդանիկինն է, էս խանութն էլ… Նոր կառուցվողն էլ նրանն է լինելու: Չի լինում ծուխ առանց կրակի»: Դատական հերթական նիստը կկայանա սույն թվականի փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:  ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս