ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չի կարելի մեկը մյուսի հետ համեմատել: Այն, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում, բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ: Այնտեղ այլ պրոցեսներ են, այստեղ` այլ»:ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյան. 7 օր.amԻհարկե, դժվար է չհամաձայնվել պրն Հարությունյանի հետ, քանի որ իսկապես Հայաստանում ոչ թե ժողովուրդն էր դուրս եկել փողոց, այլ` «արկածախնդիր կես միլիոնանոց ընդդիմությունը»: Եւ այդ ընդդիմությունը խաղաղ ցույցերի միջոցով ոչ թե սահմանադրական կարգն էր ուզում վերականգնել երկրում, այլ տանկերով շրջապատել էր Երեւանը, Լֆիկին էր թալանում: Որ մարտի 1-ի երեկոյան ոչ թե բանակը ժողովրդին էր պաշտպանում, այլ հոգեխանգարմունքի մեջ հայտնված ժողովուրդն էր պաշտպանում բանակին սափրագլուխներից… Ուղղակի մի բան մինչեւ այսօր մնաց անհասկանալի, թե ի՞նչն էր ՕԵԿ-ի էգ առյուծին փետրվարի 26-ին բերել Ազատության հրապարակ: Միգուցե արյան կա՞նչը` միանալու «գիշատիչների ոհմակին»…




Լրահոս