
Ղազախստանի առաջնության 6-րդ տուրում «Տոբոլ»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Ատիրաու»-ին: Վարդան Մինասյանի թիմը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը:
«Տոբոլ»-ի կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Դա հայ ֆուտբոլիստի առաջին խաղն էր վնասվածքից ապաքինվելուց հետո: