ՎՏԲ բանկի գլխավոր տնօրենը տեղյակ չէ՞ հայաստանյան մասնաճյուղում կատարվածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն անդրադարձել է, որ ՎՏԲ Հայաստան բանկի Նորքի 1-ին զանգվածում գտնվող մասնաճյուղում տեղի են ունեցել անօրինական գործարքներ: Նաև գրել էինք, որ այդ գործարքներից տուժած քաղաքացիները մինչև հիմա դատական գործընթացների մեջ են: Նրանցից մեկի դատական նիստը, որը պետք է կայանար ապրիլի 3-ին, հետաձգվել է: Արծրուն Հարությունյանը, ով մեզ պատմել էր տեղի ունեցածը, նշեց, որ իրենք նամակով դիմել են ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին` տեղեկացնելով, որ բանկի հայաստանյան մասնաճյուղում տեղի են ունեցել ինչ-որ կեղծ գործարքներ:

Ա. Հարությունյանն  Armlur.am-ին տեղեկացրեց, որ գլխավոր տնօրենից ստացած նամակի պատասխանն, ըստ էության, խոսում է այն մասին, որ վերջինս տեղյակ չէ հայաստանյան մասնաճյուղում աշխատակիցների կողմից կատարված գործարքների մասին:

Արծրուն Հարությունյանն ասաց, որ ուզում են նորից նամակ գրել Յուրի Գուսևին` այս անգամ ավելի հանգամանալից ներկայացնելով կատարվածը:

Հիշեցնենք, որ ՎՏԲ Հայաստան բանկի աշխատակիցները ոսկու գրավի դիմաց քաղաքացիներին դրամադրել են արժեքից ավել գումար, իսկ հիմա այդ քաղաքացիները, փաստացի, հայտնվել են անելեանելի վիճակում, քանի որ այդ գումարները բանկը պահանջում է իրենցից: Նրանցից ոմանց գույքի վրա ԴԱՀԿ-ն արգելք է դրել, որոշներ էլ գտնվում են դատական պրոցեսների մեջ:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս