Նոր մանրամասներ «ՎՏԲ» բանկի վրա տեղի ունեցած հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ զինված հարձակում է եղել Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ՝ 10։40-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում ոստիկանները:

Շենքի դիմաց հավաքված մարդիկ ArmLur.am-ին պատմում են, որ զինված անձը մտել է բանկ, զենք պահել աշխատակիցներից մեկի վրա, գումար պահանջել: Ականատեսները պատմում են, որ նա եղել է կարմիր վերարկույով և դեպքի վայրից փախուստի է դիմել, և ականատեսների վկայությամբ, եղել է  խաղալիք ատրճանակով:

Հավելենք, որ վերջին շրջանում շատացել են բանկերի վրա հարձակումները և «ՎՏԲ»-ն կարծես թե ամենամեծ թիրախն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս