Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահել էր 164 կգ ` նվաճելով փոքր ոսկին, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ արդյունքով` փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, իսկ Տիգրանը` 191 կգ: Վերջինս դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ:




Լրահոս