Հռոմի պապ Ֆրանցիսկոսի iPad պլանշետն Ուրուգվայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 30.500 դոլարով. հայտնում է Reuters գործակալությունը:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում գտնվող «Կաստելլս» աճուրդի տունը հայտարարել է, որ խաղադրույքը կատարվել է հեռախոսով, իսկ գնորդը ցանկացել է անանուն մնալ:
Ինչպես հայտնում է Reuter-ը, իր iPad-ը Հռոմի պապն ավելի վաղ նվիրել էր ուրուգվայցի հոգևորական Գոնսալո Աեմիլիուսին, որի հետ հանդիպել էր Վատիկանում: Պլանշետի վրա կա Ֆրանցիսկոս պապի ստորագրությունը:
Պլանշետի վաճառքից ստացված գումարները կտրամադրվեն Ուրուգվայի աղքատ երեխաների համար նախատեսված դպրոցին: